Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Տասնմեկ տարի անց

Տասնմեկ տարի անց
16.10.2018 | 02:10

Ազգերի լիգայի խաղարկության խմբային հանդիպումներից առանձնակի էր Հոլանդիա-Գերմանիա դիմակայությունը: Կումանի գլխավորությամբ նոր հիմքերի վրա դրվող հոլանդական ազգայինը ջախջախիչ պարտության մատնեց Յոախիմ Լյովի սաներին, որոնք աշխարհի վերջին առաջնության ձախողակներից էին: Հաշված նաև մրցավարի կողմից հավելած ժամանակը՝ հոլանդացիները խաղավարտի վերջին վեց րոպեում հեղինակեցին երկու գոլ՝ հաշիվը դարձնելով՝ 3:0: Սակայն խնդիրը միայն խոշոր հաշվով հաղթանակը չէ: ՈՒղիղ 26 տարի հոլանդացիներին չէր հաջողվում հաղթել գերմանացիներին ու ահա վերջապես եղավ այդ «կրակոցը»: Հետաքրքրական է, որ պատմական մի բնագիծ էլ «հաղթահարեցին» գերմանացիները, որոնք տասնմեկ տարի անց մեկը մեկին կրկնեցին չեխերից կրած խոշոր հաշվով պարտության հաշիվը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2275

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ